Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է
17 Հունիսի 2023, 11:45
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է։
«Տեղեկացնում ենք, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:
Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ հանդես կգանք նոր տեղեկատվությամբ»։