Կարեն Խաչանովը նվաճել է ATP-ի 7-րդ տիտղոսը կարիերայում, իսկ երկրորդը՝ մրցաշրջանում

20 Հոկտեմբերի 2024, 17:50

Սպորտ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ալմաթիում անցկացվող ATP 250 կարգի մրցաշարի հաղթողն է դարձել։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 մլն դոլարը։

Եզրափակիչում Խաչանովը, որը 26-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային վարկանիշային ցանկում, հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին (118)` 6:2, 5:7, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե:

Խաչանովի համար սա այս մրցաշրջանում երկրորդ տիտղոսն է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում, իսկ մենախաղում՝ յոթերորդը: