Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիային
17 Հունիսի 2023, 14:27
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/06/17105625/F78CE95E-E11B-48BA-8-1.jpeg)
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հետ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։
Կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 74:107 հաշվով:
Երկրների միջև երկրորդ ընկերական խաղը կկայանա հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող։