Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ՀՀ-ի կնքել հետ խաղաղության պայմանագիրը

21 Հոկտեմբերի 2024, 14:47

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ՝ կոչ անելով մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հարգելի պարոն նախագահ, ես գոհ եմ այն առաջընթացից, որ Ադրբեջանը և Հայաստանը ձեռք են բերել խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին, որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը:

Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելուց բացի, խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ հնարավորություն տալով մեծացնել առևտուրը, ներդրումները և կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:
Քանի որ COP29-ում աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Բաքուն, դուք աննախադեպ հնարավորություն ունեք միջազգային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ես ձեզ առաջարկում եմ այս տարի ավարտին հասցնել համաձայնագրի ստորագրումը»,- ասված է ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։

Այսօր ավելի վաղ նախագահ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։