Հայկական պարերի «Պարմանի» համույթը մասնակցել է ազգային մշակույթների փառատոնին

25 Հոկտեմբերի 2024, 19:32

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միությունը Կրասնոդարում մասնակցել է «Կրասնոդարը՝ ազգամիջյան համագործակցության քաղաք» խորագրով ազգային մշակույթների քաղաքային փառատոնին:

Միջոցառմանը մասնակցել են Կուբանի ժողովուրդների կենտրոնի 18 ազգային-մշակութային ստեղծագործական կոլեկտիվներ: Նրանց թվում է հայկական պարերի «Պարմանի» համույթը (գեղարվեստական ղեկավարներ Լիանա և Հրաչիկ Զաքարյաններ):