Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր

25 Հոկտեմբերի 2024, 15:49

Սպորտ

Սենթ-Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ առաջնությունում հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը տասը հնարավորից վաստակել է 5,5 միավոր և դարձել Միացյալ Նահանգների տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր:

Սամուել Սևյանը 5,0 միավորով պայքարն ավարտել է վեցերորդ հորիզոնականում: