Հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով․ ԱԱԾ տնօրեն
28 Հոկտեմբերի 2024, 18:21
Մոտ ժամանակներս հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ նշելով, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հանձնաժողովների կազմով, վայրն էլ դեռևս որոշված չէ։
Ժամկետների մասին, ինչպես ասել է Աբազյանը, հավելյալ կտեղեկացնեն։
«Արդյունքների մասով եկեք չշտապենք հայտարարություն անել»,- հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե այդ հանդիպումից հնարավո՞ր է արդյոք ակնկալել որոշակի արդյունքներ։