Եղիշե առաքյալի մասունքները բերվել են Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցի

30 Հոկտեմբերի 2024, 20:40

Մշակույթ

Երուսաղեմում Սուրբ Խաչի գյուտի տոնին (326 թ.) Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանի օրհնությամբ Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցի է բերվել Սուրբ Եղիշե առաքյալի մասունքները:

Սբ. Եղիշե Առաքյալը մեծ Թադեոս առաքյալի աշակերտն է: Թադեոս առաքյալի մահից հետո Ս. Եղիշեն մեկնում է Երուսաղեմ Տիրոջ եղբայր Հակոբոսի մոտ և, ձեռնադրվելով նրա կողմից եպիսկոպոս, վերադառնում և քրիստոնեություն քարոզում Արցախում և Աղվանքի երկրում: Ըստ ՀԱԵ Սուրբ ավանդության՝ Սուրբ Եղիշե Առաքյալը Արցախի հովանավորն է:

Եկեղեցու հավատացյալներից յուրաքանչյուրը հնարավորություն է ստացել դիպչելու Քրիստոսի 72 աշակերտներից Սուրբ Եղիշե Առաքյալի մասունքներին, ով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման գործում: