Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

31 Հոկտեմբերի 2024, 18:56

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 339 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Հրում վարժությունում Մովսիսյանը դարձյալ երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 և 184 կգ կշռող ծանրաձողերը: