Կարեն Խաչանովը՝ փակ տարածքներում անցկացվող հանդիպումների առաջատար

01 Նոյեմբերի 2024, 19:38

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դարձել է 2024 թվականի ATP-ի փակ տարածքներում անցկացվող հանդիպումների առաջատարը: Խաչանովի հաղթանակների և պարտությունների հաշիվը 12-2 է, գրում է «Championship»-ը:

Այս վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի 9-րդ ռակետ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը (12-4): Առաջատարների եռյակը եզրափակել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Տալոն Գրիկսպորը (10-5):