«Աջակցում ենք երկու կողմերին»․ ԱՄՆ Պետքարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին
31 Հոկտեմբերի 2024, 21:50
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացման հարցում՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։ Այս մասին գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Աջակցում ենք երկու կողմերին, որոնք աշխատում են կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,-գրել է Միլլերը։