«Սասնա ծռեր» բեմադրությունը՝ Սանկտ Պետերբուրգում

01 Նոյեմբերի 2024, 17:57

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հոգևոր-լուսավորչական կենտրոնում «Նոյ» թատերական խմբակի սաները «Նաիրի» պարային համույթի մասնակցությամբ ներկայացրել են «Սասնա ծռեր» թատերական ներկայացումը:

Միջոցառման ավարտին Սանկտ Պետերբուրգի հայության հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր-լուսավորչական կենտրոնի տնօրեն Բելլա Ավագյանին, «Նոյ» թատերական խմբակի ուսուցիչ Սոնյա Օհանյանին և «Նաիրի» պարային համույթի ղեկավար Ծովինար Ավետիսյանին՝ կատարած աշխատանքի և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների ավանդույթներով երեխաներին դաստիարակելու համար: