Հայկական ստարտափները Sber500 Դեմո-օրվա ընթացքում կմրցեն ներդրումների համար

04 Նոյեմբերի 2024, 13:47

Տնտեսություն և Բիզնես

Նոյեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա տեխնոլոգիական ստարտափների Sber500 միջազգային աքսելերատորի հինգերորդ ալիքի Դեմո-օրը: Ներդրողներին և կորպորացիաներին իրենց լուծումները կներկայացնեն Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիաից, Իսրայելից և այլ երկրներից 30 ուժեղագույն ստարտափներ, ինչպես նաև Sber500-ի և GigaChat-ի ուղղությունից AI-ընկերություններ:

Sber500-ի հինգերորդ ալիքին մասնակցելու հայտ է ներկայացրել 1500 ստարտափ․ դրանցից մեկ քառորդը արտասահմանյան են։ Բացի Ռուսաստանից, ծրագրով հետաքրքրված են 28 երկրների թիմեր։

Այս տարվա Դեմո-օրվա առանձնահատկությունն այն է, որ ցանկացած բիզնես-հրեշտակ, վենչուրային հիմնադրամի կամ կորպորացիայի ներկայացուցիչ կկարողանա հայտարարել մասնակից ստարտափներում ներդրում կատարելու իր մտադրության մասին կամ նրանց առաջարկել առցանց պիլոտային ծրագիր հենց Դեմո-օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ելույթից հետո կհայտնվի QR-կոդ՝ առաջարկները հավաքելու համար, իսկ առաջարկված միջոցների և պայմանագրերի ընդհանուր ծավալը կհայտարարվի շոուի ավարտին։

Հիմա եթերում