«Ադելիա Պետրոսյանը համաշխարհային գեղասահքի առաջատարն է». Տատյանա Տարասովա

03 Նոյեմբերի 2024, 23:00

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, գեղասահքի Ռուսաստանի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը դարձել է Կազանի Գրան պրիի երկրորդ փուլի կանանց մրցաշարի հաղթող։

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան բարձր է գնահատել Ադելիա Պետրոսյանի ելույթը:

«Պետրոսյանը կատարել է եռակի ակսել. այս մրցաշրջանում կարճ ծրագրում իրենից առաջ ոչ ոք դա չի արել։ Ադելիայի ելույթը ես շատ բարձր եմ գնահատում։ Նա այժմ համաշխարհային գեղասահքի առաջատարն է։ Այսօր բոլոր աղջիկները պատշաճ ելույթներ ունեցան, բայց Պետրոսյանը հատուկ մակարդակի վրա էր», — Տարասովայի խոսքը փոխանցում է Metaratings.ru-ն։

Երկու ծրագրերի հանրագումարում Ռուսաստանի չեմպիոնը ստացել է 241,55 միավոր։

Հիմա եթերում