Սպերցյանի շքեղ գոլը. հայ ֆուտբոլիստը տուգանայինից երրորդ գոլն է խփել «Օրենբուրգի» դեմ խաղում

04 Նոյեմբերի 2024, 00:05

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ գոլն է խփել ՌՊԼ‑ի 14-րդ տուրի «Օրենբուրգի» դեմ խաղում:

«Գլուխգործոց՝ Էդուարդ Սպերցյանից», «Մաեստրո». այսպես է մեկնաբանել ֆուտբոլիստի գոլը «Կրասնոդար» ՖԱ տելեգրամյան ալիքը:

Խաղի 78-րդ րոպեին հայ կիսապաշտպանն աչքի է ընկել տուգանային հատվածից կատարած ուղիղ հարվածով: Հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով: Խաղը կայացել է Կրասնոդարում։

Հիմա եթերում