Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ազգային միասնության օրվա առթիվ

04 Նոյեմբերի 2024, 15:32

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ազգային միասնության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու մամուլի ծառայությունը։

«Շնորհավորում եմ Ձեզ Ազգային միասնության օրվա առթիվ։ Հայրենասիրության և համախմբվածության անսասան ավանդույթները, ամուր բարոյական և հոգևոր աջակցությունը օգնեցին մեր նախնիներին հաղթահարել ծանր փորձությունները և կառուցել մեծ տերություն: Նրանց ռազմական սխրանքներն ու աշխատանքային նվաճումները, հայրենիքին ծառայելու անկեղծ ցանկությունը մեզ համար միշտ ոգեշնչող օրինակ են լինելու հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո և նրա ճակատագրի հանդեպ պատասխանատվության համար։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է նամակում։

Ազգային միասնության օրը Ռուսաստանի պետական տոն է, որը նշվում է նոյեմբերի 4-ին՝ սկսած 2005 թվականից:

Հիմա եթերում