Վրաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան Հայաստանն է
05 Նոյեմբերի 2024, 20:30
2024 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանը դարձել է Վրաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան։ «Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ 2024 թ-ի հունվար-օգոստոսին ամենաշատ էլեկտրաէներգիան արտահանվել է Թուրքիա (82,8%) և Հայաստան (13,1%):
Մնացածը բաժին է ընկել Ադրբեջանին (4%) և Ռուսաստանին (0,1%): Արտահանման միջին գինը 2024 թվականին նվազել է 28,1 %-ով և կազմել 0,047 դոլար մեկ կՎտ⋅ժ-ի դիմաց։