Դոնալդ Թրամփը առաջատար է ԱՄՆ ընտրություններում, նրա ընտրվելու հավանականությունը 82% է

06 Նոյեմբերի 2024, 10:34

Քաղաքականություն

ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը առաջ է անցել նախագահական ընտրապայքարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ-ում արդեն փակվել են վերջին ընտրատեղամասերը։

CNN-ի և Fox News-ի նախնական հաշվարկներով՝ Թրամփը ստացել է 247 ընտրական ձայն, իսկ նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը 214 ձայն։