Կրասնոյարսկում բացվել է Մամիկոն Թալանչյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Մհեր Մկրտչյանին
08 Նոյեմբերի 2024, 15:34
Կրասնոյարսկում Ազգային միասնության օրվա տոնակատարության շրջանակներում հայ համայնքը կազմակերպել է նկարիչ Մամիկոն Թալանչյանի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:
Ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել է նաև Սևանա լճի հինավուրց Սևանավանքի նկարը: Տոնակատարության ժամանակ ներկայացվել է նաև հայկական խոհանոցը։