Մոսկվայում կանցկացվի «Հայերը Իզմայիլովի շինհրապարակներում» դասախոսություն
07 Նոյեմբերի 2024, 16:40
Նոյեմբերի 7-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա դասախոսություն «Հայերը Իզմայիլովի շինհրապարակներում՝ Գեորգի Չալտիկյան, Միհրան Լիսիցյան, Գուրգեն Մալյան, Յոհան Գոհար-Հարմանդարյան, Աշոտ Մնդոյանց» թեմայով։
Դասախոս Անաստասիա Պետրովա-Կոզարը կխոսի այն մասին, թե ինչպես է ստեղծվել Իզմայիլովո թաղամասը 20-րդ դարում և ինչ տեղ են զբաղեցնում նրա պատմության մեջ հայ ճարտարապետները:
Խորհրդային տարիներին աշխատանքներին մասնակցել է ոչ միայն փողոցներին անուններ տված Գեորգի Չալտիկյանը, այլև նրա գործընկերները։ Նրանց կառուցած բնակելի շենքերը, բարձրահարկ շենքերը և վիթխարի նախագծերը դարձել են Մոսկվայի այդ շրջանի այցեքարտը։