Ուզում եմ մնալ ազնիվ մարդ․ Նաիր Տիկնիզյան

07 Նոյեմբերի 2024, 09:20

Սպորտ

Ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պատմել է, որ շատ է ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և շարունակել հանդես գալ Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

«Ես տեսել եմ, որ Telegram ալիքներում լուրեր են հայտնվում ձմռանը իմ հնարավոր հեռանալու մասին։ Դա ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե ինչպես մենք «Լոկոմոտիվի» հետ կպայմանավորվենք նոր պայմանագրի շուրջ։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ շարունակել մնալ այստեղ և խաղալ։ Ես գնահատում եմ այն վերաբերմունքը, որը կա իմ հանդեպ։ Բոլոր հարցազրույցներում դա նշում եմ, որովհետև ուզում եմ մնալ ազնիվ մարդ։

Վերջին երեք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոկոմոտիվը» երեք առաջարկ է ստացել ինձ համար։ Երկուսը Եվրոպայից էին, մեկը՝ ռուսական ակումբից։ Երկու դեպքում, երբ «Լոկոն» մերժեց «Վերդերին» և «Սևիլյային», ես այդ ժամանակ նրանց խոսք անգամ չասացի։ Քանի որ շատ հարգալից եմ վերաբերվում ղեկավարությանը և մարզչական շտաբին։ Ես աջակցում եմ նրանց դիրքորոշմանը։ Ինչպես ասում են ՝ մերժում ես՝ առաջարկիր։ Ես սպասում եմ և հույս ունեմ, որ նոր պայմանագրի շուրջ երկխոսություն կլինի։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, — ասել է Տիկնիզյանը Metaratings.ru-ին։

Հիմա եթերում