Հայերենով ներկայացումներ՝ Սոչիի «Իմ հայրենիք» փառատոնում

08 Նոյեմբերի 2024, 11:08

Մշակույթ

Սոչիում կայացել է էթնիկ լեզուներով թատերական ներկայացումների «Իմ հայրենիք» ավանդական քաղաքային մրցույթ-փառատոնը: Միջոցառումը նվիրված էր ազգային միասնության օրվան։

Գալա համերգին կրթական կազմակերպությունների ստեղծագործական խմբերը երեք տարիքային խմբերում ներկայացրել են 16 բեմադրություն՝ հայերեն, ադըղեերեն և բելառուսերեն լեզուներով։ Բացի թատերական ներկայացումներից, հանդիսատեսը կարողացել է գնահատել պատանի երաժիշտների վարպետությունը։

«Թատերական ստեղծագործություն» անվանակարգում մի շարք մանկապարտեզների և դպրոցների ստեղծագործական կոլեկտիվներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով: Միջոցառման բոլոր մասնակիցներին հանձնվել են հուշամեդալներ: