Հայաստանը թող հրաժարվի սպառազինության քաղաքականությունից․ Իլհամ Ալիև

08 Նոյեմբերի 2024, 13:47

Քաղաքականություն

Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինության քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես սա բազմիցս ասել եմ, նրանք գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն։ Դեռ ուշ չէ, թող հրաժարվեն, նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Այսօր հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, արեւմտյան որոշ մայրաքաղաքներում ապրող իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում, միևնույն ժամանակ որոշ արեւմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել»,- ասել է Ալիևը։