Քանի դեռ ռուս խաղաղապահները տեղակայված են Ղարաբաղում, այնտեղ մեծ էսկալացիա չի կարող լինել. Եվգենի Սատանովսկի
19 Հունիսի 2023, 15:40
Քանի դեռ Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահներ, նոր էսկալացիա չի լինի, սակայն, ըստ ստորագրված պայմանագրերի, ԼՂՀ-ում նրանց գտնվելու ժամկետը մոտ է ավարտին։
Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում առկա լարվածությունը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։
«Քանի դեռ Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ, ոչ, չի կարող։ Բայց ստորագրված պայմանագրերի համաձայն՝ ռուս խաղաղապահները երկար չեն մնա այնտեղ, և իրավիճակն այսօր արմատապես փոխվել է։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղից՝ ասելով՝ սա Ադրբեջանի տարածքն է։ Ալիևը միանգամայն հստակ ասաց, որ Ղարաբաղի ժողովրդին առաջարկում է կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել Ադրբեջանի օրենքներով, կամ հեռանալ։ Սա նշանակում է մոտավորապես նույնը, ինչ Թուրքիայում ապրելը։ Թուրքիայում, որը, անշուշտ, չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հավելել է Սատանովսկին։