Համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳՆ

12 Նոյեմբերի 2024, 14:15

Քաղաքականություն

Մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, բայց դեռ կան կետեր, որոնք պետք է համաձայնեցնել»,- նշել է Բայրամովը:

ԱԳ նախարարն ընդգծել է՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից մի քանի ներկայացուցիչներ գրանցվել էին Ադրբեջանում անցկացվող COP29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար, բայց նրանք չեն ժամանել:

«Սա բաց թողնված հնարավորություն է Հայաստանի համար», — նշել է նա։