Սարո Դանիելյանն արժանացել է Սալտայի սիմֆոնիկ նվագախմբի գնահատանքին
12 Նոյեմբերի 2024, 18:45
Երևանում ծնված և այժմ Արգենտինայում բնակվող նշանավոր հոբոյահար Սարո Դանիելյանը պարգևատրվել է Սալտայի սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ ավելի քան երկու տասնամյակի ծառայության և գեղարվեստական ավանդի համար:
2002 թվականի մարտին նվագախմբին միանալուց ի վեր, Դանիելյանը անջնջելի հետք է թողել սիմֆոնիկ անսամբլի պատմության մեջ, եղել է նվիրված նվագախմբին և Սալթայի մշակութային համայնքին:
Դանիելյանը 23 տարի եղել է նվագախմբում, բացի հոբոյից, նվագել է նաև դուդուկ, որը ջերմորեն ընդունվել է տեղի հասարակության կողմից: Մաեստրոն յուրաքանչյուր կատարումով գիտեր, թե ինչպես գրավել հանդիսատեսի ուշադրությունը և հայկական երաժշտության էությունը փոխանցել լսողներին՝ այդ գործիքների վարպետին վայել կատարումները թողնելով բազմաթիվ երաժշտասերների հիշողության մեջ:
«Հիմա ինձ միշտ խնդրում են, որ դուդուկ նվագեմ ու համերգների ժամանակ հայկական երաժշտական գործիքն օգտագործեմ»,- «DiarioArmenia»- ին ասել է վարպետը: