Կիթառահար Արթուր Մարությանցը ելույթ է ունեցել Կուբայում
17 Նոյեմբերի 2024, 11:20
Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի ծրագիրը Կուբայում պաշտոնապես մեկնարկել է ՌԴ վաստակավոր արտիստ Նինա Շացկայայի համերգով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երգչուհին ելույթ է ունեցել Հավանայի գեղարվեստի թանգարանի թատերական դահլիճում՝ կիթառահար Արթուր Մարությանցի երաժշտական ուղեկցությամբ: Մեկուկես ժամվա ընթացքում բեմից հնչել են ռուսական ռոմանսներ:
«Կուբացիները ջերմորեն ընդունել են ռուս երաժիշտներին՝ ձայնակցելով և չխնայելով ծափահարությունները», — գրում է պարբերականը:
Արթուր Մարությանցը (բեմական անունը՝ Arturo De Rena), կիթառահար է, կոմպոզիտոր և գործիքավորող։ Աշխատում է ֆլամենկո-ֆյուժն ոճով։