Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան մուտք գործել ID քարտերով

15 Նոյեմբերի 2024, 15:34

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նույնականացման քարտերով: Այս մասին ասված է «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելության և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի մեջ։

Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների այցելությունների և պետության տարածքում գտնվելու կարգը: 

Համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ: