Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ցածր գնաճի ու թանկ կյանքի հայաստանյան պարադոքսը

15 Նոյեմբերի 2024, 18:00

Արժույթի Միջազգային հիմնադրամի գնահատականով՝ Հայաստանը 2024 թվականին գնաճի ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է։

Սակայն, ցածր սպառողական գների ինդեքսով զբաղեցնելով 2-րդ տեղը, առաջանում է օբյեկտիվ հարցադրում՝ իսկապե՞ս մեզ մոտ կյանքի արժեքը համապատասխանում է նշված ցուցանիշին: Ակնհայտ է, որ ոչ: Դրա կարևոր պատճառնեից մեկն այն բազային ժամակահատվածն է, որի նկատմամբ արվում են համեմատությունները: Մասնավորապես, Հայաստանում 2020թ-ից սկսած բարձր գնաճային միջավայր էր և այսօր ցածր գնաճը համեմնատվում է հենց այդ ժամանակահատվածի հետ: Մյուս կողմից, սպառողական գների ինդեքսի՝ կուտակային ցուցանիշի կառուցվածքի ուսումնասիրությունն է: Օրինակ, երբ այդ ցուցանիշում ներառված, մեր կենցաղում ոչ հաճախ կիրառելի որևէ ապրանք կամ ծառայության գին շեշտակի նվազի, ինդեքսի աճը ևս կնվազի, բայց հասկանալիորեն դա կենցաղի վրա առանձնապես դրական ազդեցություն չի ունենա:

Բերենք օրինակներ․ Ծառայությունների թվում կարևոր ոլորտներից են առողջապահությունը, կրթությունն ու տրանսպորտը, որոնք գրանցել են համապատասխանաբար՝ 2.2 %, 7.8 % և 6.8 % գնաճ: Կրթության ու կրթական ծառայությունների հետ առնչություն չունեցող ընտանիք դժվար է գտնել, իսկ այդտեղ թանկացումներ են, ուստի գների ինդեքսը որքան էլ ցածր աճ ունենա, կենցաղի վրա ազդող ծառայության պարագայում գրեթե յոթ տոկոսանող աճ ունենք:

Ի դեպ, տրանսպորտի թեման այսօր ամենաարդիականներից է։ Փաստացի 2025թ-ի հունվարից սպասվում են նոր թանկացումներ: Սպասվող նոր սակագներով, տրանսպորտի ուղեվարձն անգամներով է թանկանալու, իսկ հաշվի առնելով մեզ մոտ երթևեկության հնարավորություններն ու միջին վիճակագրական քաղաքացու՝ տրանսպորտից օգտվելու քանակը, փաթեթային տարբերակների դեպքում հաճախ վճարելու են նաև այն ուղևորությունների համար, որոնցից չեն օգտվելու:

Եվ ի վերջո, հանրության կողմից, թեկուզ անուղղակիորեն վճարվելիք պարտավորությունների շարքից է նաև աճող պետական պարտքը։ Կանխատեսվում է, որ 2025 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 53%-ի։

Հենց վերոնշյալի նկարագրածով է պայմանավորված, որ շատ հաճախ վիճակագրությունն ու իրականությունն իրար հետ քիչ առնչություն ունեն: