Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողով՝ Հռոմում

15 Նոյեմբերի 2024, 22:30

Մշակույթ

Հռոմում նոյեմբերի 18-ին տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով; Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական «San Tommaso d’Aquino» համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ։

Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և «Istituto di Studi Ecumenici dell» Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: