Այս խաղն ավելի դժվար էր, քան Ուելսի դեմ խաղը․ Հարոյան

20 Հունիսի 2023, 01:00

Սպորտ

Լատվիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետեւյալը.

«Ամբողջ ազգին եմ շնորհավորում։ Շատ կարևոր հաղթանակ էր։ Այս խաղն ավելի դժվար էր, քան Ուելսի դեմ խաղը, քանի որ լատվիացիները սպեցիֆիկ ֆուտբոլ են խաղում։ Փառք Աստծո, կարողացանք հաղթել։ Դեռ ամբողջովին չեմ վերակագնվել վնասվածքից։

1-2 դրվագում թերացանք պաշտպանությունում, բայց ընդհանուր առմամբբ կարծում եմ մեր խաղը ստացվեց»,-ասաց Հարոյանը։