«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
16 Նոյեմբերի 2024, 23:10
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն ավարտվեց։ Այս տարվա հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող մասնակիցը։
Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։ Լեոն կատարեց «Cosmic Friend» երգը։
Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան և Վրաստանը: