Հարավային Կորեայում Այման Մուսախոջաևան կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները
17 Նոյեմբերի 2024, 20:45
Ղազախստանցի ջութակահարուհի Այման Մուսախոջաևան ելույթ է ունեցել Հարավային Կորեայում՝ Դեգու քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի 60-ամյակին նվիրված համերգին: Հոբելյանական համերգին նա նվագախմբի հետ նվագել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Ղազախ ջութակահարուհին բոլոր ստեղծագործությունները կատարել է 17-րդ դարի Ստրադիվարիի յուրահատուկ ջութակով։
Դեգու քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Չժին Հյոնը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների խորությունը հուզել է բոլորին։