Արգիշտի Քյարամյանի ու Վահե Ղազարյանի պաշտոնանկությունները նույնպես հաստատվեցին

18 Նոյեմբերի 2024, 11:52

Քաղաքականություն

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ուղերձ է հղել և հայտնել պաշտոնից հեռանալու մասին։

«Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն»,- ասվում է ուղերձում։

ՆԳ Նախարար Վահե Ղազարյանի պաշտոնանկության լուրերը նույնպես հաստատվեցին:

Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։