Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Ադրբեջանից Պարսից ծոց երկաթգծի կառուցման հարցը

18 Նոյեմբերի 2024, 15:15

Քաղաքականություն

Ռուսաստանն ու Իրանը բանակցում են իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական խոշորագույն Բանդար Աբբաս նավահանգիստ երկաթուղու կառուցման շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բացի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծից, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Փարսաբադից մինչև Բանդար Աբբաս ռուսական ստանդարտ երկաթուղու կառուցման համար», — ասել է նա:

Փեզեշքիանը նշել է, որ «երկաթուղիների ընդլայնումը հյուսիսից հարավ օգուտ է բերում երկրի ժողովրդին ու տնտեսությանը և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները»: Իրանի նախագահը կարգադրել է արագացնել Ռեշտ-Աստարա երթուղու կառուցումը։