Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
20 Նոյեմբերի 2024, 14:54
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Հայաստանը մեղադրվում է «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։
Բաքուն շարունակում է փոխհատուցում պահանջել Հայաստանից իբր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու, «Ադրբեջանի տարածքներում» (նկատի ունեն իրենց կողմից օկուպացված Արցախը) վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապօրինի շահագործելու և վնաս պատճառելու համար։