Սևաստոպոլի հայ համայնքի ավանդույթներն ու ուտեստները՝ «ՍՏՎ» հեռուստաընկերության եթերում
22 Նոյեմբերի 2024, 10:05
Սևաստոպոլի հեռուստատեսության «Ղրիմի և Սևաստոպոլի ժողովուրդների ընտանեկան ավանդույթները» նախագծի յոթերորդ թողարկումը նվիրված էր տեղի հայ համայնքի ավանդույթներին և հայկական ազգային խոհանոցին:
Ռեպորտաժում հայ համայնքի ներկայացուցիչները պատմում են, թե ինչպես պետք է պատրաստել իսկական հայկական սուրճ, ինչպես են հայերը դաստիարակում իրենց երեխաներին և պահպանում ազգային ավանդույթները: