Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծությունների թարգմանությունները՝ Եվպատորիայում
22 Նոյեմբերի 2024, 09:20
Եվպատորիայում Ա. Ս. Պուշկինի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում տեղի է ունեցել «Հանգերի և մտքերի համախմբման մեջ» հայերեն, ուկրաիներեն, ղրիմաթաթարերեն և բելառուսերեն լեզուներից բանաստեղծական թարգմանությունների ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուն ընդգրկում է 17-20-րդ դարերի դասական բանաստեղծների, այդ թվում՝ Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծությունների թարգմանությունները:
Թարգմանությունների հեղինակներն են Եվպատորիայի «Էվթերպա» բանաստեղծական ակումբի անդամներ Տատյանա Դրոկինան, Մարինա Լևչենկոն, Օլգա Նիկոնովան, Իրինա Սոլոգուբը, Ռավիլ Վալեևը, Ալեքսանդր Սկլյարուկը, Սերգեյ Գրեյսը (Տատարինով) և Սերգեյ Պուգաչը:
Շնորհանդեսին մասնակցել է Ի. Գասպրինսկու անվան մեդիա կենտրոնի տնօրեն Վահան Վերմիշյանը:
Գիրքը հրատարակվել է Ի. Գասպրինսկու անվան մեդիա կենտրոնի կողմից՝ Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների պետական կոմիտեի աջակցությամբ: