HAUSER-ը փորձի ժամանակ 12-ամյա հայուհուն հրավիրել է բեմ՝ նվագելու
20 Հունիսի 2023, 13:55
Իր երեւանյան համերգի փորձի ժամանակ հայտնի խորվաթ թավջութակահար HAUSER-ն անմոռանալի պահեր է պարգեւել 12-ամյա Լիանա Ուլիխանյանին։ Նա աղջնակին հրավիրել է բեմ՝ հնարավորություն տալով իր կողքին նվագելու։ Այս մասին հայտնում է ՀԱՅԱ փառատոնի ինստագրամյան էջը։
Լիանա Ուլիխանյանը պատմում է, որ թավջութակ սկսել է նվագել 12 տարեկանից։ Երեւանյան փողոցներով զբոսնելիս տեսել է HAUSER-ի համերգի պաստառն ու մեծ ցանկություն ունեցել ներկա գտնվելու աշխարհահռչակ թավջութակահարի համերգին։
«Իրականում չէի սպասում, որ HAUSER-ն ինձ բեմ կհրավիրեր։ Սկզբում զարմացա, հետո շատ ոգեւորվեցի»,- ասում է հայուհին՝ հավելելով, որ երազում է դառնալ աշխարհի մասշտաբով հայտնի թավջութակահարուհի եւ Հայաստանի պատիվը բարձր պահել ամբողջ աշխարհում։
Հիշեցնենք, որ HAUSER-ի երեւանյան համերգը կայացել է հունիսի 17-ին՝ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում։