Իլյա Պապոյանի մենահամերգը՝ Մոսկվայում

22 Նոյեմբերի 2024, 14:41

Մշակույթ

Նոյեմբերի 23-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգից դաշնակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան 17-րդ միջազգային մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը:

Համերգի ծրագրում ներառված են Ալեքսանդր Սկրյաբինի, Նիկոլայ Մետների, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

Իլյա Պապոյանը Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով պետական կոնսերվատորիայի միջնակարգ-հատուկ երաժշտական դպրոցի շրջանավարտ է: 2019 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող է: 9 տարեկանում դարձել է Սանկտ Պետերբուրգում Ֆ. Շոպենի անվան միջազգային պատանեկան մրցույթի դափնեկիր։