Սերպուխովի հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել քաղաքային օկրուգի առաջնությունում

23 Նոյեմբերի 2024, 15:00

Սպորտ

Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի «Զուբրենոկ» մարզադպրոցի սաները փայլուն հանդես են եկել ռիթմիկ մարմնամարզության քաղաքային առաջնությունում։

Առաջնությանը մասնակցել է մոտ 200 մարմնամարզիկ Մոսկվայի և Մերձմոսկովյան սպորտային ակումբներից։

Մարմնամարզուհիներ Էվելինա Համբարձումյանը և Կամիլա Համբարձումյանը մրցումներում գրավել են առաջին տեղը։