Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «խաղաղ գործընթացում առկա մարտահրավերները»

22 Նոյեմբերի 2024, 18:00

Քաղաքականություն

Բաքվում COP29-ի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է  Գերմանիայի արտգործնախարարները Անալենա Բերբոքին։

Կողմերը քննարկել երկկողմ և բազմակողմ օրակարգը, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը և խաղաղ գործընթացում առկա մարտահրավերները։

«Բայրամովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն արշավի կապակցությամբ և ուշադրություն է հրավիրել պաշտոնական Բաքվի դիրքորոշմանն այս հարցում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։