«Ուրարտու»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը կսկսի «Զրինսկի»-ի հետ խաղով

20 Հունիսի 2023, 18:40

Սպորտ

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացան եվրագավաթների որակավորման փուլի վիճակահանությունները:

Վիճակահանության արդյունքներով Հայաստանի չեմպիոն «Ուրարտու»-ն որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի»-ի հետ:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։

Հիմա եթերում