Էդգար Բաղդասարյանի ֆիլմը կբացի «Կինոպրոբա» փառատոնը
24 Նոյեմբերի 2024, 20:45
Եկատերինբուրգում «Կինոպրոբա» 21-րդ միջազգային փառատոն-սեմինարը կբացվի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը։ Այս մասին գրում է uralcult.ru-ն։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Կինոյի տանը: Ֆիլմը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով նույնպես կգլխավորի նաև միջոցառման ժյուրին։ Ֆիլմը դարձել է ռուսական «Սիլվի» կինոընկերության և հայկական «Edgar Bagdasaryan Film Prodaction»-ի համատեղ նախագիծը։ Ֆիլմը ստացել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությունը։