«Վերին Լարսի» անցակետում կուտակվել է 570 հայկական բեռնատար
27 Նոյեմբերի 2024, 12:44
«Վերին Լարս» անցակետի մոտ 1740 տրանպորտային միջոց կա կուտակված, որից 570-ը՝ հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: