«Փարաջանովյան օրեր»՝ Աթենքում
28 Նոյեմբերի 2024, 20:45
Հունաստանի Աթենք քաղաքում դեկտեմբերի 3-ին և 4-ին կանցկացվեն «Փարաջանովյան օրեր»:
Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած և մյուսը՝ Փարաջանովի մասին, ինչպես նաև կցուցադրվի մեծ ռեժիսորի ցուցահանդեսը՝ յուրօրինակ էսքիզներով և նկարներով։
Էսքիզների մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանից դուրս։ Ցուցահանդեսը բաց է լինելու այցելուների համար 20 օրով։
Մասնավորապես, կցուցադրվեն Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» (1979, 1989) և Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967) վավերագրական ֆիլմերն՝ անգլերեն ենթագրերով։
Դեկտեմբերի 4-ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» համաշխարհային կինոյի գլուխգործոցն՝ անգլերեն ենթագրերով։
Ֆիլմերի ցուցադրությանը կնախորդեն ելույթներ։