«Գավիթ» թատրոնի «Մեկը երկուսի համար» ներկայացումը՝ Սանկտ Պետերբուրգում

30 Նոյեմբերի 2024, 11:25

Մշակույթ

Հայկական «Գավիթ» թատրոնը նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում հանդես է գալու «Մեկը երկուսի համար» կատակերգական ներկայացմամբ։

Ներկայացումը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երկու հայերի պատահական հանդիպման մասին է։ Արտագնա աշխատանքի եկած Արմենակը սխալմամբ հայտնվում է կլինիկայում, որտեղ արդեն գտնվում է հայ գործարար Արմենը։ Նրանց վեճերում և զավեշտական իրավիճակներում բացահայտվում են հայրենիքի, ընտանիքի և կյանքի մասին կարևոր հարցեր։
Ներկայացումը լինելու է հայերեն լեզվով։

«Գավիթ» թատրոնը հիմնադրվել է 2010 թվականին և գտնվում է Մոսկվայի հայկական եկեղեցային համալիրի տարածքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Համլետ Ղալեչյանն է։