ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս «3+3» խորհրդատվական հարթակի զարգացմանը. Գալուզին
29 Նոյեմբերի 2024, 15:32
Անդրկովկասի երկրները պետք է զգույշ լինեն և միասին աշխատեն, հավաքական Արևմուտքի երկրների միջամտության «ռումբերն» ընկնում են ամենուր։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եթե այս համատեքստում անցնենք Անդրկովկասին, ապա մենք ականատես եղանք, թե ինչպես Վրաստանի ղեկավարությունը, վրաց հասարակությունը ենթարկվեցին ամենադաժան, պարզապես վիրավորական հարձակումների և հավաքական Արևմուտքի կողմից դաժան ճնշումների միայն այն պատճառով, որ ղեկավարությունը համարձակվել է Արևմուտքի տեսանկյունից պաշտպանել ավանդական արժեքները»,- ասել է Գալուզինը:
Նա հավելել է, որ Վրաստանը վարել է պրագմատիկ քաղաքականություն, որը համապատասխանում է վրաց ժողովրդի ազգային շահերին:
«Դա շատ մոտ է Հայաստանին։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան միջամտության այս «ռումբերն» ընկնում են ամենուր: Կարծում եմ, որ Կովկասի բոլոր երկրները և հարևանները պետք է շատ ուշադիր և զգույշ լինեն: Մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի Կովկասի խնդիրները լուծեն իրենք՝ կովկասցիները»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նշել է, որ այդ պատճառով ռուսական կողմը «մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի զարգացմանը։