Սիմոն Աբգարյանի ներկայացումն ընդգրկվել է Ա․ Պ. Չեխովի անվան թատերական փառատոնի ծրագրում

30 Նոյեմբերի 2024, 21:30

Մշակույթ

Աշխարհի 12 երկրներից ներկայացումներ, այդ թվում՝ Հայաստանից, ընդգրկվել են Ա․ Պ. Չեխովի անվան 17-րդ միջազգային թատերական փառատոնի համաշխարհային շարքի ծրագրում:

Փառատոնին Հայաստանը կներկայացնի «Պենելոպա» ներկայացումը, որի բեմադրիչն է ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը: Ներկայացման մեջ ներգրավված են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի առաջատար դերասանները, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը: