Մուրադ Փափազյանին շնորհվել է «Պատվո լեգեոնի» շքանշան
03 Դեկտեմբերի 2024, 17:20
Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Աթալը «Պատվո լեգեոնի» շքանշան է հանձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանին։
Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը , հանձնվում է 1802 թվականի մայիսի 19-ից։ Շքանշանի արժանացել են այն զինվորականներն ու քաղաքացիական անձինք, որոնք անգնահատելի ծառայություններ են մատուցել Ֆրանսիային։